«Լիվերպուլի» նորեկ Ֆլորիան Վիրցը գոհ է խաղադաշտում ստացած ազատությունից։
Գերմանացի կիսապաշտպանը այս մասին խոսել է Բիլբաոյի «Աթլետիկի» հետ անցկացված ընկերական հանդիպումից հետո՝ անդրադառնալով իր դերում և ինքնազգացողությանը նոր թիմում։
Մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Վիրցը նշել է, որ ավելի լավ է զգում խաղ առ խաղ։
«Ես այն խաղացողներից եմ, ովքեր ազատության կարիք ունեն խաղադաշտում։ Շատ եմ աշխատում և միշտ փորձում եմ ճիշտ դիրքավորումն ընտրել, տարածություն գտնել։ Արդեն իսկ վայելում եմ առաջին շաբաթներս թիմում», — նշել է 22-ամյա ֆուտբոլիստը։
«Լիվերպուլին» միանալուց հետո Վիրցն արդեն մասնակցել է երեք ընկերական խաղի՝ դարպասի գրավմամբ աչքի ընկնելով «Յոկոհամայի» դեմ հանդիպման ժամանակ