Ֆլորիան Վիրցը հայտնել է իր հետ հանդես եկած լավագույն ֆուտբոլիստի անունը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը հայտնել է իր հետ հանդես եկած լավագույն ֆուտբոլիստի անունը։

«Լավագույն ֆուտբոլիստը, որի հետ խաղացել եմ, դա Տոնի Կրոսն է», – ասել է Վիրցը «Լիվերպուլի» պաշտոնական ալիքով հեռարձակված տեսանյութում։

22-ամյա գերմանացին Տոնի Կրոսի հետ հանդես է եկել Գերմանիայի ազգային հավաքականում։

Հունիսի 20-ին «Լիվերպուլը» հայտարարեց Ֆլորիան Վիրցի հետ մինչև 2030 թվականի ամառը պայմանագիր կնքելու մասին: