«Չելսին» և «Բըրնլին» համաձայնության են եկել 21-ամյա կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի տվյալներով՝ խաղացողը ստացել է բժշկական զննում անցնելու և տեղափոխությունը մշտական դարձնելու թույլտվություն: Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ֆուտբոլիստը կկնքի հինգ տարվա պայմանագիր:
Անցյալ մրցաշրջանում Լեսլին «Սաութհեմփթոնում» խաղացել է վարձավճարով՝ «Չելսիի» հետ յոթ տարվա պայմանագիր կնքելուց մեկ տարի անց: Անցած ակումբային մրցաշրջանի 31 խաղերում խաղացողը խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: