Բենջամին Շեշկոն նոր առաջարկ է ստացել Պրեմիեր Լիգայի ակումբից

Անգլիական «Նյուքասլը» մտադիր է ձեռք բերել «Լայպցիգի» սլովենացի հարձակվող Բենջամին Շեշկոյին։

Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբը պաշտոնական առաջարկ է ներկայացրել՝ 80 միլիոն եվրո հիմնական գումարով, ինչպես նաև 10 միլիոն եվրո բոնուսների տեսքով։

Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ պատրաստ է քայլ կատարել և առաջարկ ներկայացնել, սակայն միայն այն դեպքում, եթե Շեշկոն նախընտրի միանալ հենց նրանց։