«Արսենալի» կիսապաշտպան Ֆաբիո Վիեյրան կարող է տեղափոխվել «Շտուտգարտ»։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբների միջև բանակցությունները դրական են ընթանում, լոնդոնցիները ցանկանում են բաժանվել այս ֆուտբոլիստից։
Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով խաղացել է «Պորտուում», որի սանն է։ Անցյալ մրցաշրջանում 42 խաղում ֆուտբոլիստը խփել է հինգ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում: