Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բացահայտել է, որ իր կարիերայի ընթացքում երազել է մի օր խաղալ ֆրանսիական «Մարսելի» կազմում։
««Մարսելը» հիմա լավ վիճակում է։ Չեմ խաղացել այս ակումբում, բայց սա այն տեղն է, որտեղ հանդես գալը իմ երազանքն էր։ Ցավոք, այդ երազանքը չիրականացավ։ Այստեղ գտնվելը, ենթակառուցվածքներին ծանոթանալը… Սա մեծ ակումբ է, որն ունի բազմաթիվ հետաքրքիր կողմեր», – ասել է Զիդանը Give Me Sport-ին։
Հիշեցնենք, որ խաղացողի կարիերայի ընթացքում Զիդանը հանդես է եկել «Կանի», «Բորդոյի», «Յուվենտուսի» և «Ռեալ Մադրիդի» կազմում։ Որպես մարզիչ՝ նա «Ռեալին» երեք անգամ հասցրել է Չեմպիոնների լիգայի հաղթանակի։