Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մտադիր է փոփոխություններ կատարել թիմի պաշտպանությունում, մասնավորապես՝ աջ եզրում։ Ինչպես հաղորդում է E-Noticies-ը, Դանի Կարվախալի տեղը մեկնարկային կազմում այլևս երաշխավորված չի լինելու, թեև նա ներկայումս հանդիսանում է ակումբի ավագն ու լեգենդը։
Մինչև ծնկի խաչաձև կապանների վնասվածքը, Կարվախալը համարվում էր իր դիրքի լավագույններից մեկը։ Սակայն այժմ, 33-ամյա պաշտպանը պետք է հարմարվի պահեստայինի դերին՝ համաձայն Ալոնսոյի մարտավարական հայացքի։
Աղբյուրի տվյալներով՝ աջ պաշտպանի դիրքում Ալոնսոն առաջնային ընտրություն է համարում Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։