«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն կարող է միանալ «Թոթենհեմին», հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները մոտ են 24-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքելուն, այն բանից հետո, երբ Հյոն Մին Սոնը հեռացավ ակումբից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոդրիգոյով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին» և «Բավարիան»։ Մադրիդյան ակումբը ցանկանում է ստանալ առնվազն 100 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 խաղի, խփել 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։