Թոմաս Փարթին կվերադառնա Իսպանիա

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Թոմաս Փարթին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Վիլյառեալ», գրում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Գանացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կկնքի պայմանագիր մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։

32-ամյա կիսապաշտպանը վերջին անգամ հանդես է եկել «Արսենալում», որտեղ խաղացել է 2020 թ. հոկտեմբերից։ Նա նաև Իսպանիայի Լա լիգայում հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյում» և «Ալմերիայում», խաղացել է 163 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։