«Բայերը» հայտարարել է թիմի հարձակվող Պատրիկ Շիկի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերի միջև նոր համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2030 թվականը։
Շիկի նախորդ պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ էր մինչև 2027 թվականը։
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Շիկը 31 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ: