Ինչպես հայտնում է Fichajes պորտալը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել Վինիսիուս Ժունիորի՝ «Ռեալ Մադրիդից» տեղափոխության մեջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստում է Վինիսիուսի համար առաջարկել 200 միլիոն եվրո։
Նշենք, որ Վինիսիուս Ժունիորի ապագան վերջին շաբաթների և ամիսների ընթացքում քննարկվում է ֆուտբոլիստի՝ «Ռեալ Մադրիդի» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում առկա խնդիրների մասին տեղեկատվության ֆոնին։
25-ամյա բրազիլացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։