«Ռեալ Մադրիդը» սկսել է նախապատրաստվել 2025/26 մրցաշրջանին

«Ռեալ Մադրիդը» սկսել է իր նախամրցաշրջանային մարզումները, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Երկուշաբթի՝ օգոստոսի 4-ին, ֆուտբոլիստները բժշկական զննում են անցել և այդ երեկոյան կանցկացնեն իրենց առաջին մարզումը։

Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ վաստակելով 84 միավոր։

«Լոս Բլանկոսը» 2025/2026 մրցաշրջանի Լա Լիգայի իր առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 19-ին։ «Ռեալը» տանը կընդունի «Օսասունային»։