«Ռեալը» և «Բենֆիկան» բանակցում են

Պորտուգալական «Բենֆիկան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Բրահիմ Դիասի ծառայություններով։ Ինչպես հայտնում է Record-ը, ակումբը փորձում է նրան ձեռք բերել այն բանից հետո, երբ ձախողվել է Ժոաու Ֆելիշի վերադարձի հարցը։

Լիսաբոնցիները արդեն նախնական բանակցություններ են անցկացրել «Լոս Բլանկոսի» հետ և պատրաստ են վարձակալել 26-ամյա մարոկկացի եզրային հարձակվողին։

ԲՐԱՀԻՄ ԴԻԱՍԸ «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին, իսկ 2020-2023 թթ․ անցկացրել է վարձավճարով «Միլանում»։ «Արքայական ակումբի» կազմում նա մասնակցել է 121 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։