«Նյուքասլը» վերջնագիր է ներկայացրել Բենջամին Շեշկոյին

«Նյուքասլը» դեռևս հույս ունի տրանսֆերային շուկայում հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյին ձեռք բերելու համար։

Ինչպես հայտնում է talkSPORT-ը, «Նյուքասլը» Բենջամին Շեշկոյին վերջնագիր է ներկայացրել։ «Կաչաղակները» ցանկանում են 48 ժամվա ընթացքում լսել 22-ամյա սլովենացուն, թե արդյոք նա ցանկանում է տեղափոխվել իրենց ակումբ, թե ոչ։

Նախորդ մրցաշրջանում Շեշկոն անցկացրել է 45 հանդիպում՝ խփելով 21 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։