Մասիմիլիանո Ալեգրին նշել է, թե որ թիմերն են ֆավորիտ Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանում

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գնահատել է Ա Սերիայի առաջիկա մրցաշրջանի ֆավորիտներին։

«Սկուդետտոյի ֆավորիտներն են «Նապոլին», ապա՝ «Ինտերը»։ Ես չեմ կարծում, որ եվրագավաթների բացակայությունը որևէ առավելություն է տալիս», – նրա խոսքերն է փոխանցում TMW-ն։

Հիշեցնենք, որ «Միլանը» նախորդ մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը և չի կարող մասնակցել եվրոպական մրցաշարերին։