«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Ռասմուս Հոյլունդի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել իր հարձակվող Ռասմուս Հոյլունդից։

Ըստ The Times-ի՝ անգլիական ակումբը ֆուտբոլիստին վաճառքի է հանել 35 միլիոն եվրոյով։

Ֆուտբոլիստն ինքը վերջերս տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է պայքարել հիմնական կազմում տեղի համար։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ինտերը» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում հարձակվողի նկատմամբ։