Լուկա Մոդրիչ. «Ես պարզապես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս»

«Միլանի» նորեկ Լուկա Մոդրիչը հայտնել է, թե ինչ օգուտ կարող է բերել իր ներկայիս թիմին։

«Ես կարող եմ բերել իմ ողջ փորձը։ Ես սիրում եմ քրտնաջան աշխատել և ամբողջությամբ նվիրվել դրան։ Այստեղ ես կանեմ նույնը, ինչ նախորդ ակումբներում։ Գիտեմ, որ ինձանից շատ բան է սպասվում, և սա խնդիր չէ: Ես ընդունում եմ այս մարտահրավերը։

Փորձից բացի, ես կբերեմ կիրք և, ընդգծում եմ, համեստություն։ Ես սիրում եմ աշխատել հանգիստ ձևով: Ես պարզապես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս։ Ես անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանում խաղալուն», – Մոդրիչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը վերջին 13 տարիները անցկացրել է «Ռեալ Մադրիդի» կազմում, որտեղ 597 խաղում խփել է 49 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։ Թիմի հետ միասին խորվաթը նվաճել է 27 տիտղոս։