Հարձակվող Լուկա Յովիչը մոտ է հունական ԱԵԿ տեղափոխվելուն։ Կողմերը համաձայնության են եկել, և սերբ հարձակվողը պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
27-ամյա հարձակվողը դարձավ ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը «Միլանի» հետ լրացավ և չերկարաձգվեց։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 15 հանդիպում՝ խփելով երկու գոլ։