Ժոաու Պալինյան նոր թիմ ունի

«Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան վարձակալությամբ տեղափոխվել է «Թոթենհեմ», հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա պորտուգալացու հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Թոթենհեմը» հնարավորություն ունի գնելու ֆուտբոլիստին 30 միլիոն եվրոյով։

Պալինյան «Բավարիա» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը «Ֆուլհեմից» 51 միլիոն եվրոյի դիմաց։