Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Հյոն Մին Սոնը

Հարավկորեացի եզրային հարձակվող Հյոն Մին Սոնը կշարունակի կարիերան Միացյալ Նահանգներում։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա ֆուտբոլիստը «Թոթենհեմից» տեղափոխվում է «Լոս Անջելես»՝ ավելի քան 15 միլիոն եվրոյի դիմաց։

MLS-ը ներկայացնող ակումբը համաձայնեցրել է տրանսֆերը, և առաջիկայում կողմերը կփոխանակեն անհրաժեշտ փաստաթղթերը։ Սոնը արդեն ընդունել է ամերիկյան ակումբի առաջարկը և չի վերադառնա Լոնդոն՝ «Թոթենհեմի» կազմ։

Հյոն Մին Սոնը Լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 2015 թվականի օգոստոսից։ Այդ ընթացքում նա անցկացրել է 454 հանդիպում, խփել 173 գոլ և կատարել 101 գոլային փոխանցում։