«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան շատ շուտով կգրանցվի։
«Բլաուգրանան» 24-ամյա ֆուտբոլիստին «Էսպանյոլից» գնել է դեռևս հունիսին, սակայն գրանցման գործընթացն ավարտվում է միայն հիմա՝ Լա Լիգայի կանոնների պատճառով, որոնց հետ կատալոնական հսկան հաճախ խնդիրներ է ունենում։
Ըստ Sport-ի՝ նոր դարպասապահը կգրանցվի առաջիկա չորս-հինգ օրվա ընթացքում։ Ժոան Գարսիայի տրանսֆերը «Բարսելոնային» արժեցել է 25 միլիոն եվրո։ Խաղացողը պայմանագիր է կնքել Իսպանիայի գործող չեմպիոնի հետ մինչև 2031 թվականի կեսերը։
Օգոստոսի 16-ին «Բարսան» Լա Լիգայի առաջին տուրում կմրցի «Մալյորկայի» հետ։