Կարևոր տեղեկություն Ռոդրիգոյի ապագայի վերաբերյալ

Աստղային բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կմնա «Ռեալում», չնայած ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբային գրանցման փոփոխության մասին տարբեր լուրերին։

Այս մասին հաղորդում են AS-ի լրագրողները։ Երկուշաբթի՝ օգոստոսի 4-ին, ֆուտբոլիստը կսկսի մարզումները «արքայական» ակումբի մյուս խաղացողների հետ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռոդրիգոյով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և «Թոթենհեմը»։

«Սերուցքայինները» պատրաստ էին վաճառել բրազիլացուն 90 միլիոն եվրոյով, բայց երբեք առաջարկ չեն ստացել պոտենցիալ գնորդներից։ 24-ամյա վինգերի պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։