EUROPE LEAGUE. Հատնի է՝ որ թիմը կլինի «Նոայի» մրցակիցը «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը շրջանցելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան», եթե կարողանա հաղթահարել Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի հետ։

«Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին խաղը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ Ջիբրալթարում, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Աբովյանի մարզադաշտում։

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 21-ին, պատասխանները՝ օգոստոսի 28-ին։

Վիճակահանությունը հեռարձակվել է «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։