Դարվին Նունյեսը կողմնորոշվել է իր ապագայի հարցում

«Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվողը դրական արձագանք է տվել Սաուդյան Արաբիայի ակումբներից «Ալ-Հիլալին»։ Այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը բանավոր համաձայնության է եկել «Ալ-Հիլալի» հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Այժմ սաուդյան թիմը պետք է համաձայնության գա «Լիվերպուլի» հետ, որը ցանկանում է տպավորիչ գումար ստանալ Նունյեսի համար։

Եթե հավատանք լուրերին, ապա մերսիսայդցիները կարող են բավարարվել 70 միլիոն եվրոյի առաջարկով։ Անցյալ մրցաշրջանում Նունեսը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 47 խաղի, խփել է յոթ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։