Սեսկ Ֆաբրեգասը Դելե Ալիին հեռացրել է թիմից

«Կոմոյի» կիսապաշտպան Դելե Ալին շուտով կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ըստ The Telegraph-ի՝ իտալական ակումբի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը նրան հեռացրել է թիմից՝ ուղարկելով մարզվելու երիտասարդական թիմի հետ։ Այս որոշման պատճառը «Թոթենհեմի» նախկին աստղի՝ կարիերան հնարավոր ավարտելու մասին հայտարարություններն էին։

Նշվում է, որ անգլիացին իրականում չի պլանավորում ավարտել կարիերան 29 տարեկանում։

«Կոմոյում» անցկացրած ժամանակ Ալին խաղադաշտում անցկացրել է ընդամենը 9 րոպե։ Նա հեռացվել է իր դեբյուտային խաղում՝ մեկնարկից 9 րոպե անց։