«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը կիսվել է ակումբի տրանսֆերների վերաբերյալ իր մտքերով:
Այս ամառ «Կարմիր սատանաները» ձեռք բերեցին Մաթեուս Կունյային «Վուլվերհեմփթոնից» և Բրայան Մբեումոյին «Բրենտֆորդից»: Երկու գործարքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 150 միլիոն եվրո:
«Ես չեմ ուզում որևէ մեկին քննադատել, ակումբն անում է հնարավոր ամեն ինչ ներկայիս ֆինանսական իրավիճակում, բայց բացարձակապես պարզ է, որ անցյալ մրցաշրջանից հետո մեր թիմը պետք է ուժեղացվեր. մեզ անհրաժեշտ է ավելի շատ մրցակցություն, որպեսզի բոլորը լրացուցիչ խթան ունենան զարգանալու համար», – Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում Gazeta.Ru-ն: