Էմերիկ Լապորտը կլքի «Ալ-Նասրը»

«Ալ-Նասրի» պաշտպան Էմերիկ Լապորտը կհեռանա սաուդյան ակումբից, հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա իսպանացին մտադիր է վերադառնալ Եվրոպայի առաջնություններից մեկը:

Լապորտը «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի օգոստոսից։ Ընդհանուր առմամբ, պաշտպանը սաուդյան թիմի կազմում անցկացրել է 69 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։