«Արսենալի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Արսենալի» կիսապաշտպան Ֆաբիո Վիեյրան կարող է շարունակել իր կարիերան Բունդեսլիգայում։ Ֆուտբոլիստը գրավել է «Շտուտգարտի» ուշադրությունը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբն արդեն երկխոսություն է սկսել «Արսենալի» ղեկավարության հետ Վիեյրայի տրանսֆերի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ լոնդոնյան ակումբը կցանկանա լավ շահույթ ստանալ պորտուգալացու վաճառքից։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Պորտուում»։