Ալեքսանդր Իսակին զայրացրել են «Նյուքասլի» ղեկավարության որոշումները

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չափազանց դժգոհ է ակումբի կողմից իր նկատմամբ վերաբերմունքից:

Շվեդը կարծում է, որ ակումբը խախտել է իր խոստումը՝ կամ թողնել նրան հեռանալ, կամ առաջարկել բարելավված պայմանագիր: Հարձակվողը չափազանց հիասթափված է, նյարդայնացած և զայրացած, հաղորդում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ խաղացողը համաձայնվել էր «Լիվերպուլի» հետ, սակայն «Նյուքասլը» մերժել էր «Լիվերպուլի» տրանսֆերային առաջարկը: Հնարավոր է, որ մերսիսայդցիները վերադառնան նոր առաջարկով:

25-ամյա ֆուտբոլիստը դեռևս հույս ունի տեղափոխվել Արնե Սլոտի թիմ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: Ալեքսանդր Իսակի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Նյուքասլի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը: