ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարող է տեղափոխվել «Վիլյառեալ»։ Այս մասին հայտնել է Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական թիմը բանակցություններ է վարում փարիզցիների հետ 28-ամյա Սոլերի տրանսֆերի շուրջ, ով ամբողջ նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Վեսթ Հեմում»։
Սոլերը ՊՍԺ-ում խաղում է 2022 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 63 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, խփել է ութ գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Սոլերի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 18 միլիոն եվրո։