«Նյուքասլի» նախկին հարձակվող Քալում Ուիլսոնը, որը վերջերս ազատ գործակալ էր, կարիերան կշարունակի Լոնդոնի «Վեստ Հեմում»։ «Մուրճերի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 33-ամյա հարձակվողը պայմանագիր է ստորագրել մինչև 2025 թվականի ամառը։
Նախորդ մրցաշրջանում Ուիլսոնը «Նյուքասլի» կազմում մասնակցել է 22 խաղի՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Քովենթրիում», իսկ հետո հանդես է եկել նաև «Բորնմութում»։