«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուսը պահանջում է տարեկան ավելի քան 25 միլիոն եվրո՝ հարկերից հետո, որպեսզի երկարաձգի իր պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով El Larguero-ին։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդը» այս գումարը չափազանց մեծ է համարում։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, պատրաստ է տարեկան մոտ 20 միլիոն եվրո «մաքուր» աշխատավարձ առաջարկել։ Հաղորդվում է նաև, որ Վինիսիուսի շրջապատը կարծում է, որ աբսուրդ կլինի, եթե ֆուտբոլիստը համաձայնվի «Ռեալ Մադրիդի» ներկայիս առաջարկին։
Նշվում է, որ մադրիդյան ակումբի համբերությունը, կարծես, սպառվում է։ Չնայած Վինիսիուսի համար կա մեկ միլիարդ եվրոյի հսկայական հրաժարագին, ակումբը պատրաստ է քննարկել առաջարկները, եթե նրա աշխատավարձի պահանջները մնան նույնը։