Երկու ակումբ փորձում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանին

19-ամյա կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին կարող է լքել «Մանչեսթեր Սիթին»։

Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ «Ռոման» և «Ժիրոնան» փորձում են պայմանագիր կնքել արգենտինացու հետ։

Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ տաղանդը ցանկանում է միանալ իտալական ակումբին, բայց «Մանչեսթեր Սիթին» կնախընտրեր խաղացողին վարձակալությամբ տրամադրել իսպանական թիմին։ Բանակցությունները շարունակվում են։

«Մանչեսթեր Սիթին» Էչևերիին ձեռք է բերել «Ռիվեր Փլեյթից» 2024 թվականի սկզբին։ Անգլիական ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է երեք խաղի և խփել մեկ գոլ։