Թիմոթի Վեան շուտով նոր ակումբ կունենա

«Յուվենտուսի» ֆուտբոլիստ Թիմոթի Վեան տեղափոխվում է «Մարսել»։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիական ակումբը բանավոր համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ՝ ամերիկացուն 1 միլիոն եվրոյով վարձակալության տրամադրելով՝ 14 միլիոն եվրո պարտադիր գնման պայմանագրով + 3 միլիոն եվրո բոնուսներ, ինչպես նաև ֆուտբոլիստի հետագա վաճառքից որոշակի տոկոս։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել նաև անգլիական ակումբները։