Միայն մեկ դեպքում «Ռեալ Մադրիդը» կարող է վաճառել Անդրեյ Լունինին

«Ռեալ Մադրիդը» պատրաստ կլինի վաճառել թիմի պահեստային դարպասապահ Անդրեյ Լունինին, եթե գնորդը կատարի որոշակի պայման, հայտնում է Diario Gol-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական» ակումբը կբաժանվի ուկրաինացի դարպասապահից միայն այն դեպքում, եթե նրա համար առաջարկվի ավելի քան 20 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Անդրեյ Լունինը մադրիդյան թիմում հանդես է գալիս 2018 թվականի ամռանից։ Դարպասապահի և «սերուցքայինների» միջև գործող պայմանագիրը լրանում է 2030 թվականի հունիսի վերջին։