Հայտնի է Լիոնել Մեսսիի վնասվածքի լրջությունը

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է Լիոնել Մեսիի ստացած վնասվածքը՝ «Նեկակսայի» դեմ խաղից հետո։

«Մեսին ազդրի մկանում անհարմարություն է զգացել։ Վնասվածքի լրջությունը կհաստատվի վաղը, սակայն նա ուժեղ ցավ չի զգացել, ինչը հույս է տալիս, որ իրավիճակը լուրջ չէ», – նշել է Մասկերանոն։

Հիշեցնենք՝ 38-ամյա հարձակվողը փոխարինվել է առաջին խաղակեսի 10-րդ րոպեին՝ վնասվածքի պատճառով։