«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ակումբում երկու տասնամյակ աշխատելու իր ծրագրերի մասին։
«Ես ուզում եմ «Մանչեսթեր Յունայթեդում» մնալ 20 տարի։ Ես իսկապես հավատում եմ դրան, դա իմ նպատակն է։ Գիտեմ, որ անցյալ մրցաշրջանում սպառեցի ողջ վստահությունը, բայց հիմա մենք առաջ ենք շարժվում», – Ամորիմի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդը» ստանձնեց 2024 թվականի նոյեմբերին՝ տեղափոխվելով Լիսաբոնի «Սպորտինգից», որը նրա գլխավորությամբ նվաճեց Պորտուգալիայի երկու չեմպիոնական տիտղոսներ։ «Մանչեսթեր Յունայթեդը» ձախողեց 2024/25 մրցաշրջանը՝ Պրեմիեր Լիգայում զբաղեցնելով 15-րդ տեղը, բայց հասավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Թոթենհեմին»։