Ռոբերտ Լևանդովսկուն խորհուրդ են տվել լքել «Բարսելոնան»

Լեհաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Յան Տոմաշևսկին կարծում է, որ Ռոբերտ Լևանդովսկին պետք է լքի «Բարսելոնան»։

Նրա կարծիքով՝ աստղային հարձակվողը կարող է հայտնվել պահեստայինների նստարանին, քանի որ նույնիսկ թիմակիցները դադարում են գնդակը խաղարկել նրա հետ։

«Ռոբերտը թիմում այդքան էլ հայտնի չէ, իսկ «Բարսելոնայի» լավագույն խաղացողները նրան գնդակ չեն տալիս։ Ռոբերտը պետք է հենց հիմա ավարտի իր կարիերան այս ակումբում և տեղափոխվի ավելի քիչ պահանջկոտ թիմ», – Տոմաշևսկու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Նա հավելել է, որ հարձակվողը կարող է մնալ, բայց այդ դեպքում նա պետք է պատրաստ լինի խաղերը սկսել պահեստայինների նստարանին։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում Լևանդովսկու նկատմամբ։