«Ռեալի» կիսապաշտպանը մոտ է ակումբից հեռանալուն

28-ամյա իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ է «Ռեալ Մադրիդից» հեռանալուն։ Fichajes-ի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից՝ սահմանելով տասը միլիոն եվրոյի տրանսֆերային արժեք։

Սեբալյոսի հավանական հաջորդ կանգառը կարող է լինել նրա նախկին թիմը՝ Սևիլյայի «Բետիսը», որն ընդգրկված է հավակնորդների շարքում։

Անցած մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է 45 խաղի՝ կատարելով 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ գործում է մինչև 2027 թվականի հունիսը։