«Ռեալ Մադրիդը» որոշել է կադրային փոփոխություններ իրականացնել բժշկական անձնակազմում՝ վնասվածքներով հագեցած նախորդ մրցաշրջանից հետո։ The Athletic-ը հայտնում է, որ որոշման վրա ազդել են նաև թիմում առկա ներքին լարվածությունները։
Բժիշկների թիմը կգլխավորի Ֆելիպե Սեգուրան, որը ակումբում է 2021-ից։ Նրան կմիանա Մանուել Արոյոն՝ «Գրանադայից»։ Դանիել Ռոսադոն և Խամես Աբասկալը, ամենայն հավանականությամբ, կհեռանան։
«Ռեալը» նոր մրցաշրջանը կսկսի օգոստոսի 19-ին՝ «Օսասունայի» դեմ արտագնա հանդիպումով։