Նոր տեղեկություն Ալեխանդրո Գարնաչոյի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի Թուրքիա։ Նրա հանդեպ հետաքրքրությունը վերագրվում էր «Բեշիկթաշին», սակայն լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հերքել է այդ լուրերը։

21-ամյա արգենտինացին նախընտրում է մնալ Պրեմիեր լիգայում։ Նրա անունը կապվում է «Չելսիի» հետ, սակայն լոնդոնյան ակումբը դեռևս պաշտոնական բանակցություններ չի սկսել։ Գարնաչոն չի մտնում Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, ուստի նրա հեռանալը «Մանչեսթեր Յունայթեդից» այս ամառ լիովին հնարավոր է։