«Միլանի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեսթ»

«Նոթինգհեմ Ֆորեսթը» հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Յունուս Մուսայի տրանսֆերով։ Ինչպես փոխանցում է Gazzetta dello Sport-ը, անգլիական ակումբը շուտով առաջարկ կուղարկի «ռոսոներիի» ղեկավարությանը։

22-ամյա ամերիկացի կիսապաշտպանի պայմանագիրը գործում է մինչև 2028 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 40 խաղ՝ կատարելով երեք գոլային փոխանցում։ «Միլանը» մտադիր է Մուսայի դիմաց ստանալ շուրջ 30 միլիոն եվրո։