«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է Ռասմուս Հոյլունդի հարցում

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է բաժանվել հարձակվող Ռասմուս Հյոյլանդից։ Ինչպես հայտնում է լրագրող Յան Աագե Ֆյորտոֆտը, մանկունիանցիները 22-ամյա դանիացու համար պահանջում են 30 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 34,5 միլիոն եվրո)։

Ակումբը արդեն բանակցություններ է վարում հնարավոր գնորդների հետ։ Հյոյլանդի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Նապոլին» և «Յուվենտուսը»։

Հիշեցնենք, որ հարձակվողը «Յունայթեդ» էր տեղափոխվել «Ատալանտայից» 2023 թվականին՝ 78 միլիոն եվրո փոխհատուցմամբ։