«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում «Վելես Սարսֆիլդի» հարձակվող Մաեր Կարիզոյի հետ։ Ինչպես հաղորդում են եվրոպական աղբյուրները, անգլիական ակումբը պատրաստ է 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել մոտ 16 միլիոն եվրո։
Երիտասարդ հարձակվողը համարվում է Արգենտինայի ամենախոստումնալից տաղանդներից մեկը։ Տրանսֆերի պայմանավորվածության դեպքում Կարիզոն կդառնա «Սիթիի» հերթական ներդրումը ապագայի համար։