«Լիվերպուլը» նվազեցրել է Դարվին Նունյեսի համար պահանջվող գումարը

«Լիվերպուլը» պատրաստ է բաժանվել հարձակվող Դարվին Նունյեսից, սակայն չի շտապում նվազեցնել նրա տրանսֆերային գինը։

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ 26-ամյա ուրուգվայցու համար «Լիվերպուլը» պահանջում է 65 միլիոն եվրո։ Նունյեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» և իտալական «Միլանը»։

«Լիվերպուլը» կարող է վերանայել իր պահանջը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, եթե չստանա բավարար առաջարկներ կամ խաղացողն ինքը պնդի հեռանալ։ Նշենք, որ անգլիական ակումբը 2022-ին «Բենֆիկային» Դարվինի համար վճարել էր շուրջ 85 միլիոն եվրո։