«Լայպցիգը» պատասխանել է «Նյուքասլին»

«Նյուքասլը» չկարողացավ համոզել «Լայպցիգին» վաճառել սլովենացի հարձակվող Բենջամին Շեշկոյին։ «Կաչաղակները» առաջարկել էին 75 միլիոն եվրո երաշխավորված գումար և ևս 5 միլիոն՝ բոնուսների տեսքով։

Լրագրող Բեն Ջեյքոբսի փոխանցմամբ՝ «Լայպցիգը» մերժել է առաջարկը՝ դժգոհ լինելով բոնուսների չափից և վճարման կառուցվածքից։

Հարձակվողի համար պայքարում մնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն մինչ այս պահը անգլիական ակումբը որևէ պաշտոնական առաջարկ չի ներկայացրել։

22-ամյա Սեսկոյի շուկայական արժեքը Transfermarkt-ի գնահատմամբ կազմում է 70 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը, ըստ աղբյուրի, դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։