«Յուվենտուսը» հետաքրքրված է «Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Հյուլմանդի տրանսֆերով, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա դանիացին ցանկանում է տեղափոխվել իտալական ակումբ։ Պորտուգալացիները այս տրանսֆերի համար պահանջում են 60 միլիոն եվրո, մինչդեռ իտալացիները պատրաստ են վճարել ընդամենը 40 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում, նա թիմի ավագն է։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։