«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վարձակալական տեղափոխությունը։
«Որպես ակումբ, մեզ սովորականից ավելի շատ ֆուտբոլիստներ են պետք, ինչը նշանակում է, որ մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք, ինչը նշանակում է, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ունենանք ավելի մրցունակ թիմ։ Մենք ունենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց նրանք նույնպես մարդիկ են, և ամեն ինչ սահման ունի։ Նրանց ժամանակ է պետք հանգստանալու և վայելելու համար, և կարծում եմ, որ դա պետք է հիշել։
Մենք Ռեշֆորդի հետ պայմանագիր կնքեցինք, քանի որ նա իսկապես հետաքրքրված էր «Բարսելոնա» տեղափոխվելով։ Նա արագաշարժ է, ուժեղ, նվիրված և ամեն ինչ արեց «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նա ճնշում գործադրեց իր գործակալի վրա, խոսեց մեր ակումբի և միևնույն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հուլիսի 23-ին «Բարսելոնան» հայտարարեց 27-ամյա անգլիացու «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալության մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանը և կավարտվի 2026 թվականի հունիսի 30-ին։ Պայմանագրում կա նաև գնման հնարավորություն։