Հայտնի է՝ թե որտեղ կարիերան կշարունակի Հյոն Մին Սոնը

Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, «Լոս Անջելեսը» համաձայնության է եկել «Թոթենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնի հետ տրանսֆերի վերաբերյալ։

Աղբյուրի համաձայն՝ MLS ակումբը համաձայնության է եկել 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի պայմանների շուրջ։ Հարձակվողի Միացյալ Նահանգներ ժամանման ամսաթիվը դեռևս որոշված չէ։

Օգոստոսի 2-ին Հյոն Մին Սոնը հայտարարեց այս ամռանը «Թոթենհեմից» հեռանալու մասին։

Ֆուտբոլիստը անգլիական ակումբ է տեղափոխվել «Բայեր Լևերկուզենից» 2015 թվականին։ Նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 454 հանդիպում՝ խփելով 173 գոլ և կատարելով 101 գոլային փոխանցում։