«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Մարոկկացի ֆուտբոլիստը ընդունել է «Լոս Բլանկոսի» առաջարկած բոլոր պայմանները, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գործարքը շուտով կկնքվի։ Այսօր՝ օգոստոսի 3-ին, Բրահիմ Դիասը նշում է իր 26-ամյակը։ Նրա ներկայիս պայմանագիրը «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։
Անցյալ մրցաշրջանում խաղացողը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 56 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով վեց գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։ Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին, որ «Ռեալ Մադրիդի» նոր մարզիչ Խաբի Ալոնսոն Դիասին չի տեսնում մեկնարկային կազմում։